Հասարակություն Տեսանյութեր 

Օրենքով գողերն աշխարհի ամենախելքով մարդիկ են. Վարդան Ղուկասյանի սրտով չէ օրենքով գողերի մասին օրենքը

analitik.am

Ոստիկանության վիճակագրությամբ իմ քաղաքապետության ժամանակ Գյումրին եղել է ամենաոչ կրիմինալ քաղաքը: Այս մասին հայտարարել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանը:

Ղուկասյանի խոսքերով, պետք է մտածել այն մարդկանց մասին, ովքեր իրենց նկատմամբ մահափորձ են կազմակերպել ու իրենց կապել կրիմինալի հետ. «Իմ օրոք ամբողջ քաղաքը համերաշխ է եղել, թաղերն իրար հետ լավ հարաբերությունների մեջ են եղել: Սակայն այն ժամանակ որոշ մարդկանց դուր չեկավ, որ քաղաքը բռունցքված լինի ու մարդիկ գնան մեր հետևից»:

Ղուկասյանի խոսքերով, Հայաստանում կրիմինալ չկա, իսկ օրենքով գողերի նման խելոք մարդիկ աշխարհի տակը չկա. «Ամենախելոք մարդիկ օրենքով գողերն են: Հիմա գողերն էլ են վերևը, տո մարդասպանն էլ են իրանք, ամեն ինչ իրանք են, ուղղակի քցել են մարդկանց վրա»։

Ղուկասյանը  հայտարարեց, որ կրիմինալի հետ չի համագործակցում, վերջին 10-15 տարում որևէ մեկին չի հանդիպել. «Ես գործի բերումով երբեք նրանց հետ առնչություն չեմ ունեցել: Բայց եթե մարդը մարդ է, խեղճին օգնում է և այլն, բոլորս հարգում ենք նրան, բոլորն են հարգում: Կապ չունի, թե այդ մարդը որ ոլորտում է:

Օրենքով ուզում են վերցնեն ու այդ մարդկանց ուղարկեն գաղութ, պատկերացնո՞ւմ եք, թե դրանից հետո ինչ է լինելու: Մի երկու ոստիկան կասեն, որ ինչ-որ մեկն օրենքով գող է, կտանեն բանտ ու բանտերը կլցվեն»:

ԱԺ պատգամավորի խոսքերով, եթե մարդը հանցանք է գործում, թող ապացուցեն ու դատեն, թող դատեն նաև նրանց, ովքեր նպաստում են հանցանք գործելուն. «Այս մշակույթը ստեղծել է պետությունը, ԽՍՀՄ-ի ժամանակ, հետո չեն կարողացել կառավարել: Մաքուրներին սպանել են, իսկ իրենց հետ աշխատողներին թույլ են տվել ման գալ: Ես չեմ ուզում հիմա խոսել այդ մասին»:

Ղուկասյանը կարծում է՝ եթե պետությունը չցանկանա, որ օրենքով գողեր մուտք գործեն Հայաստան, որևէ մեկը չի կարող գալ, եթե ուզենան՝ կգան:

Նույն շարքից