Հասարակություն Տեսանյութեր 

Պապ թագավորը գալուբոյ ա եղել, թունավորել ա Ներսես կաթողիկոսին. Վարդան Ղուկասյան

analitik.am

Շատ ճիշտ են անում: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ խոսելով Արայիկ Հարությունյանի հրաժարականմը պահանջող ուսանողների մասին:

«Հայոց լեզուն, Պատմությունը, եկեղեցին ուզեցել են վերացնել թուրքերը, մոնղոլները, պարսիկները, արաբները, որպեսզի հայոց պետականությունը վերանա: Որտեղ հայերը եղել են, ստեղծել են իրենց հոգևոր տունը, դպրոցը: Մենք հիմա ինչու ենք ցանկանում դա դպրոցներից հանել, ինչ ենք բերելու դրա տեղը: Բերելու ենք էն այլանդակված բա՞նը: Այսպիսի բաները նույնիսկ ուղեղ չի մտնում: Նմանատիպ նախարարները պետք է հեռանան, կողմնակից եմ»:

Ինչ վերաբերում է Մելինե Դալուզյանի մասին ֆիլմի ֆինանսավորմանը, Ղուկասյանը հայտարարել է, որ օլիմպիական չեմպոններ կան. «Եթե մեկը Եվրոպայի չեմպիոն է եղել, դա չի նշանակում, որ իր վատ, խայտառակ ապրելակերպի համար 20 միլիոն պետք է տան:

Անդրանիկ զորավարի, Վարդան Մամիկոնյանի համար ֆիլմ նկարահանեք, էս ո՞ւմ համար եք ֆիլմ նկարում, ո՞վ է նման իրավունք տվել: Պապ թագավորի մասին են խոսում, Պապ թագավորը գալուբոյ ա եղել, Մեծ Ներսես կաթողիկոսին թունավորել ա: Դրա կերպարը վերցնում եք որպես օրինակելի ու թողնում եք մեր բարեպաշտ թագավորներին: Դրանց թողել եք, ընկել սատանաների հետևից»:

Նույն շարքից