Հասարակություն Տեսանյութեր 

Ես չեմ հասկանում, թե լատենտ գեյն ինչ ա. Վարդան Ղուկասյանը խոստացավ տղաներին անեկդոտ պատմել նույնասեռականների մասին

analitik.am

Ես Մելինե Դալուզյանին պարգևատրել եմ, նվերներ եմ տվել, ամեն ինչ էլ արել եմ՝ որպես մարզիկի,  բայց չեմ իմացել, որ այդպիսի ցանկություն է ունեցել: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վարդան Ղուկասյանը՝ հավելելով, որ հիմա չի տեսել, չի էլ ուզում տեսնել վերջինիս:

Ինչ վերաբերում է Իմ քայլի պատգամավոր Քրիստինե Պողոսյանի «ֆրեյդյան» մեջբերումներին, թե միասեռականությունից վախենում են լատենտ գեյերը, Ղուկասյանը հայտարարել է, որ նման բառերը չի հասկանում. «Ես էտ բառերից չեմ հասկանում, աղջիկ ջան, թե դու ինձ ինչ ասացիր: Ես չգիտեմ, թե ինչ է լատենտը, ես գիտեմ ընտանիք, երեխա ունենալ, աղջիկն աղջկան չսիրի, տղեն տղուն չսիրի: Ես ըտենց բաներ գիտեմ: Ամոթ էլ է որ եկել հասել են ստեղ»:

Ինչ վերաբերում է միասեռականների կողմից երեխա որդեգրելու հավանականությանը, Ղուկասյանը հայտնել է, որ գյումրեցիները մի լավ անեկդոտ են հորինել այդ մասին, բայց միայն տղաներին կպատմի. «Երեխաներին ի՞նչ պետք է սովորացնեն, երեխաներին բերեն փչացնե՞ն: Էսօր Եվրոպան կործանվում է, էս խուլիգաններին ինչի՞ են բերել քցել մեզ վրա, մենք մաքուր ենք: Ես ամաչում եմ որոշ բառեր ասել, ուրիշ խնդիրներ չկա՞ն»։

Նույն շարքից