Հասարակություն 

Պաշտպանության նախարարության հայտարարությունը

Սեպտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարության, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) և «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ կազմակերպվում են «1991 ստորաբաժանումում» ծառայություն անցնելու համար նախապատրաստական դասընթացներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

Նախապատրաստական դասընթացների նպատակն է նախազորակոչային տարիքում գտնվող անձանց տրամադրել լրացուցիչ գիտելիքներ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, որի շնորհիվ դասընթացների մասնակիցներն առավել պատրաստված կլինեն «1991 ստորաբաժանումում» ծառայություն անցնելու համար։

Նախապատրաստական դասընթացների բովանդակությունն է.

գծային հանրահաշիվ և անալիտիկ երկրաչափություն,

մաթեմատիկական անալիզ,

հավանականությունների տեսություն,

ծրագրավորման հիմունքներ,

մեքենայական ուսուցման հիմունքներ,

նեյրոնային ցանցերի հիմունքներ,

ավարտական նախագծեր:

Նախապատրաստական դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ http://bit.ly/2MTEtZy հղումով:

«1991 ստորաբաժանման» մասին տեղեկատվության կարող եք ծանոթանալ http://mil.am/hy/news/6898 հղումով:

Հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել +374 60 74 00 44 հեռախոսահամարով։

Նախապատրաստական դասընթացներն անվճար են։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից