Հասարակություն Տեսանյութեր 

Կանայք կուսությունից պետք է դուրս գան, հետո ամուսնանան, տղամարդիկ պետք է ստորանան կանանց դեմ. ԱԺ պատգամավորն ահազանգում է աշխարհի վերջի մասին

analitik.am

Եկեղեցու վրա հարձակվողները թուրքից սերված պետք է լինեն, ես չգիտեմ, թե ինչ ազգից պետք է լինեն, որ հայոց եկեղեցու վրա հարձակվեն: Այս մասին հայտարարել է Վարդան Ղուկասյանը՝ հիշեցնելով հանդերձյալ կյանքի մասին, որտեղ բոլորը պետք է պատասխան տան իրենց արածների համար. «Նույնիսկ սատանան է ընդունում հանդերձյալ կյանքի լինելը, ուղղակի ինքը խավարն է»:

Ղուկասյանին զարմացնում է այն, որ լրագրողները հարցեր են տալիս նույնասեռականների և նման թեմաների մասին. «Ես ամաչում եմ: Մեր ժամանակ ֆիլմերում մի հատ համբուրվում էին ու վերջ: Իսկ հիմա գրվածը կատարվում է (նկատի ունի աշխարհի կործանումը)»:

Հարցին, թե ինչն է իրեն ստիպում մտածել, որ աշխարհի վերջը մոտ է, պատգամավորը հայտարարեց. «Գրված է…աշխարհի վերջին օրերին կանայք կուսությունից պետք է դուրս գան, հետո ամուսնանան, տղամարդիկ պետք է ստորանան կանանց դեմ, պետք է լինեն պատերազմներ, երկրաշարժեր, ջրհեղեղներ: Հիմա կան դրանց նախանշանները: Այ էս գեյերը, ԼԳԲՏ-ները, սատանայի կամակատարներն են, նրանք պետք է պետական կառույցները վերցնեն, դրանք գրված են: Դուք հիմա ուղղակի այլ բաներ եք կարդում»:

ԱԺ պատգամավորի կարծիքով, նա ով գալիս է հինը ջնջելու, ապագա չի ունենալու. «Աստվածաշունչն ասում է, որ հնի վրա նորն են կառուցում: Հիմա Աստվածաշնչից խոսում ես, սրանք պայթվում են: Լավ սրանց ինչն է դուր գալիս»:

Խոսքի վերջում Ղուկասյանը նաև օրհնեց լրագրողներին. «Աստված ձեզ հետ»:

Նույն շարքից