Ռուս մարտիկ Հաբիբ Նուրմագոմեդովը խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած իր հանդիպումների մասին: Նրա խոսքերը մեջբերում է RT-ն:
«Ես նրան մի քանի անգամ եմ տեսել, և այդ հանդիպումներն այնպիսի տպավորություն են թողել, որ նա շատ հոգնած է այս ամբողջ անցուդարձից»,-ասել է Նուրմագոմեդովը՝ հավելելով, որ նախագահը դիմանում է ակտիվ գրաֆիկին, սպորտով է զբաղվում և վարում է առողջ ապրելակերպ։