Հայաստան Քաղաքական 

Ոտքի տակ մի ընկի, հանգիստ վեր ընկեք տեղներդ. ԲՀԿ-ից պատասխան՝ Արարատ Միրզոյանի օգնականին

ԱԺ ԲՀԿ խմբակցության փորձագետ Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Որպես մեծահոգի մարդ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին մի խորհուրդ տամ.

Ինչպես ձեր կուսակցության ղեկավարն է ասում. «Հանգիստ վեր ընկեք տեղներդ», դու կոնկրետ քաղաքական ուժերին խորհուրդ տալուց առաջ պետք է հիշես, որ շատ փոքր ես բառի թե բուն, թե փոխաբերական իմաստներով:

Ավելի լավ է քո` օրենքով սահմանված պարտականությունները սովորես և դրանց շրջանակներում օգնես վերադասիդ, այլ ոչ թե խառնվես «մեծերի» գործերին, նամանավանդ, որ հաճախ ոտքի տակ ընկնելու սեր ունես:

Ցտեսություն»:

Ավելի վաղ Կոստանյանն իր էջում գրել էր.

«Այս քառօրյայի ընթացքում քննարկվելու է նաև «օրենքով գողերի մասին օրենքը»։ Հույս ունեմ՝ ԲՀԿ-ն այսօրվանից դասեր կքաղի կատոկի տակ կրկին չընկնելու համար։

#անվճարխորհուրդներ»:

Նույն շարքից