գլխավոր Հասարակություն 

Ռուսաստանում ՀՀ դեսպանության հայտարարությունը՝ Գարեգին Նժդեհի հուշատախտակը պղծելու մասին

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Արմավիր քաղաքում հայկական եկեղեցու հարևանությամբ տեղադրված Գարեգին Նժդեհի հուշատախտակի պղծման վերաբերյալ:

ՀՀ դեսպանությունը քաղաքային դումայի պատգամավոր Վինոգրադովի քայլը համարում է վանդալիզմ և օրենքով արգելված արարք:

«Այս քայլը չի համապատասխանում հայ-ռուսական փոխհարաբերությունների ոգուն և կարող է հանգեցնել միջազգային լարվածության:

Նշենք, որ տեղի ունեցածն անհանգստություն է առաջացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների շրջանում:

Դեսպանությունը պահանջված կարգով հայկական եկեղեցու տարածքում տեղի ունեցած վանդալիզմի մասին տեղյակ կպահի ռուսական համապատասխան մարմիններին:

Միևնույն ժամանակ հորդորում ենք Արմավիրի իշխանություններին տալ տեղի ունեցածին համապատասխան գնահատական:

Այն, ինչ տեղի է ունեցել, մնալու է դիվանագիտական առաքելության ուշադրության կենտրոնում: Դեսպանությունը մշտական կապի մեջ է հայկական համայնքի և ՌԴ համապատասխան մարմինների հետ»,-ասված է հայտարարության մեջ:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից