Հասարակություն 

Հետո պարզվեց, որ այդ ցույցի կազմակերպիչները Սորոսի գրասենյակից 20 000 դոլար փող էին կպցրել. Մալյան

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն իր էջում գրում է.

«Հիշեցնեմ, որ ուղիղ երկու տարի առաջ մի խումբ ուսանողներ պայքարում էին բանակում չծառայելու համար, պատճառաբանելով որ իբր գիտությամբ են զբաղվելու:

Պարզվեց ստում են: Այդ ուսանողներից որևէ մեկը բանակից ճողոպրելուց հետո գիտությամբ չզբաղվեց: Հետո պարզվեց որ այդ ցույցի կազմակերպիչները Սորոսի գրասենյակից 20 000 դոլար փող էին կպցրել: Հետո պարզվեց դրանք որպես խուլիգանախումբ հավաքագրված են օտարերկրյա գործակալական ցանցում:

Հետո էլի լիքը բաներ պարզվեցին, բայց այդ ստախոսության, մորթապաշտության և կեղծ պայքարի խորհրդանիշը մնաց այս լուսանկարը, որտեղ զոհված հերոս Ռոբերտ Աբաջյանի նկարի ֆոնին մի քանի մորթապաշտ պատվերով ոռնում են ՀՀ բանակի դեմ...

#սորոսի_վաստակներ»:

Նույն շարքից