Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

Նախ ես պաշտոնական այցով կմեկնեմ Ռուսաստան, հետո ՌԴ նախագահը՝ Հայաստան. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Մենք նախնական պայմանավորվածություն ունենք, որ 2020 թվականին ես պաշտոնական այց կկատարեմ ՌԴ և 2020 թվականի երկրորդ կեսին կամ 2021 թվականի առաջին կեսին ՌԴ նախագահը պաշտոնական այց կկատարի Հայաստան: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերով, հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում 2018 թվականի հեղափոխությունից հետո ՌԴ-ում բազամթիվ հարցեր են ծագել. «Դա եղել է բոլոր ոլորտներում: Բանն այն է, որ որևէ մեկը չէր կարող կանխատեսել, որ Հայաստանում նման բան կարող է լինել, դրա համար տրամաբանական է հարցերի առաջանալը»:

Փաշինյանն իր ու ՌԴ նախագահի հանդիպումներն ու խոսակցությունները աննախադեպ անվանեց հաճախականության առումով. «Ժամանակի ընթացքում հարցերը պատասխաններ են ստանում, որոնք ընկալելու համար կողմերին ժամանակ է պետք: Ես դեռ անցած տարի ամառն եմ ասել, որ մեզ մոտ այդ գործընթացը գնում է, որպեսզի մեր հարաբերություններում նոր մակարդակ լինի: Ես կարող եմ ասել, որ դա հիմա տեղի է ունենում: Հիմա դա կարող եմ ավելի վստահ ասել: Եթե շատերը նախկինում կասկածով էին նայում դրան, հիմա հրապարակային գործընթացները լրացնում են բացը»:

Նույն շարքից