Հասարակություն 

Ապարան քաղաքում և հարակից բնակավայրերում հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի հեռուստակայանը սնող 10կՎ էլեկտրահաղորդման գծի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-20-ը՝ ժամը 10:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում, Ապարանի հեռուստակայանը հոսանքազրկվելու է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կայքից։

Նշված ժամանակահատվածում, բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի, Ապարան քաղաքում և հարակից բնակավայրերում հեռուստատեսային ալիքների հեռարձակում չի իրականացվի:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից