Հարավային Կորեայում 47,000 սպանված խոզերի արյունը լցվել է Իմջինգան գետը: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Հայտնի է, որ տարածաշրջանում տարածված աֆրիկյան խոզի տենդով հիվանդ կենդանիների արյունն անձրևների պատճառով է լցվել գետը: Տեղի իշխանությունները հավաստիացրել են, որ դա չի հանգեցնի համաճարակի տարածմանը, քանի որ սպանդից առաջ խոզերն ախտահանվել են:
Ընդգծվում է, որ հիվանդությունը վտանգավոր չէ մարդկանց համար:
Տեղի ֆերմերները ժամանակավորապես հրաժարվել են աշխատել՝ անտանելի հոտի պատճառով: