Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Հանկարծ թող չթպրտան, բառիս բուն իմաստով կտանք պատերին, կպառկեցնենք ասֆալտին. Փաշինյանը զայրացավ Ազգային ժողովում

Մեր քաղաքական թիմը ձևակերպել է քաղաքական խնդիր, որ Հայաստանում քրեական ենթամշակույթի քարոզչությունն ու հերոսացումը պետք է արմատախիլ արվի, քանի որ դա կոռուպցիայի ամենամեծ ուղեկիցն է:

Սկսենք նրանից, որ եթե դպրոցից գողություն, չարաշահում է արվում, այն պարզելու ամենապարզ ձևն այն է, որ երեխաները, ովքեր տեսնում են, հայտնեն այդ մասին: Իսկ քրեական մշակույթով նման բաները ներկայացնում են որպես գործ տալ: Խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նույն բանը կատարվում է տարբեր տեղերում:

Փաշինյանը, խոսելով օրենքով գողերի մասին օրենքի մասին, հայտարարեց՝ եթե կան մարդիկ՝ այդ թվում քաղաքական գործիչներ, պատգամավորներ, որոնք մտածում են, թե այս հարցում փոխզիջումներ են լինելու կամ կարող են միջնորդավորված ձևով պատգամավորի սպառնալ, ուղիղ ասում է, որ կպառկացնեն ասֆալտին. «Կպառկացնենք ասֆալտին ու կտանք պատերով՝ բառիս բուն իմաստով: Որևէ մեկը չփորձի՝ նախկին կլինի, ներկա կլինի, որ Հանարապետության երկրորդ քաղաքի կեսը թալանել է (ամենայն հավանականությամբ նկատի ունի Վարդան Ղուկասյանին), հիմա մտածի, թե կարող է թպրտալ, կտանք պատերով ու կպառկեցնենք ասֆալտին: Թող ականջներին օղ անեն, եթե չեն անի, այդ տեսարանները դուք կտեսնեք»:

Այն հարցին, թե արդյոք օրենքը բավարար է քրեական ենթամշակույթն արմատախիլ անելու համար, Փաշինյանը նշեց, որ չի կարող երաշխավորել, բայց պետք է գնալ այդ ճանապարհով, եթե բավարար չլինի, ավելի խիստ միջոցներ կլինեն. «Սա նաև ինչ-որ առումով հանրության առաջ ստանձնած պարտավորությունն է, և մենք պետք է կատարենք: Դրանում ես համոզված եմ նաև որպես քրեակատարողական հիմնարկների և այդ մշակույթի հետ անձամբ և ուղիղ առնչություն ունեցած մարդ»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից