Անհայտ անձինք փորձել են մտնել և գրավել Բրազիլիայում Վենեսուելայի դեսպանատունը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վենեսուելայի արտաքին գործերի փոխնախարար Իվան Գիլին:
«Անհայտ անձինք փորձում են մտնել Բրազիլիայում մեր դեսպանատան տարածք: Բրազիլիայի կառավարությունը պետք է անվտանգության երաշխիքներ տա»,-ասել է նա՝ նշելով, որ դա կարող է նախադեպ դառնալ ագրեսիայի մեջ հաջողության հասնելու դեպքում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 13-14-ն այցելելու է Բրազիլիա՝ մասնակցելու Բրիքս գագաթնաժողովին: Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի հետ հանդիպմանը նա պետք է քննարկի միջազգային հարցեր, ներառյալ՝ իրավիճակը Բոլիվիայում:
Վենեսուելայում իրավիճակը սրվել է հունվարին, երբ զանգվածային բողոքի ցույցերից հետո ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն հռչակեց ժամանակավոր նախագահ: Միացյալ Նահանգները, Եվրամիության երկրների մեծ մասը և Լատինական Ամերիկան ճանաչել են նրան որպես պետության օրինական ղեկավար: Ռուսաստանը և մի շարք այլ պետություններ հայտարարել են իրենց աջակցությունը նորընտիր նախագահ Նիկոլաս Մադուրոյին։
1 1 - 2Shares