Հասարակություն 

Թույլ չենք տալու վիրավորել մեր ազգային հերոսի պատիվը. Ռուսական Արմավիրի հայերը հայտարարություն են տարածել

Արմավիրի հայ համայնքի նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի քայլը, ով պղծել էր հայկական եկեղեցու հարևանությամբ գտնվող Գարեգին Նժդեհի հուշատախտակը:

«Խուլիգանական քայլը, վանդալիզմը ուղիղ սադրանք է: Մենք Արմավիրի իշխանություններին հորդորում ենք անհապաղ պատասխանատվության ենթարկել պատգամավորին: Նրա քայլն անօրինական է և պահանջում է համապատասխան քայլեր իրավապահների կողմից»,-ասված է հայտարարության մեջ:

Ինչպես հայտնում է Ռուսարմինֆոն, հայտարարության մեջ նաև նշվում է՝ եթե իրավապահները համապատասխան քայլեր չձեռնարկեն, քաղաքացիները ստիպված կլինեն պատասխանել սիմետրիկ գործողություններով: Արմավիրի հայերը հայտարարել են, որ թույլ չեն տալու վիրավորել հայերի ազգային հերոսի պատիվը:

 

Նույն շարքից