ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծում է, որ պետք չէ դեկտեմբերի 31-ը հանգստյան լրացուցիչ օր հայտարարել, եթե ավելի վաղ այն հայտարարվել է որպես աշխատանքային։ Այս մասին հայտնում է Լայֆը։
«Քննարկելու բան չկա։ Ըստ էության, այս տարի կայացվել է հետևյալ որոշումը՝ այդ օրը կլինի աշխատանքային։ Համապատասխանաբար պետք է աշխատել։ Այդ մասին նախապես հայտարարվել է»,-ասել է նա։
Նա նաև նշել է, որ արձակուրդները երբեմն ավելի երկար են լինում, իսկ երբեմն՝ ավելի կարճ՝ հիշեցնելով, որ դա պայմանավորված է արձակուրդային օրերի վերաբաշխմամբ: