Հասարակություն Տեսանյութեր 

Այս գործի պատճառով ընտանիքս երես է թեքել ինձանից․ Պետերբուրգի համալսարանի ուսանողուհուն սպանած դասախոսի փաստաբան /Տեսանյութ/

analitik.am

Փաստաբան Ալեքսանդր Պոչուևը, ով պաշտպանում է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ուսանողուհուն սպանած դասախոս Օլեգ Սոկոլովի շահերը, կարծում է, որ իր պաշտպանյալի նկատմամբ Աստծո դատաստանն արդեն ավարտվել է։ Այս մասին հայտնում է Լայֆը։

«Մարդը 40 րոպե անցկացրել է սառը ջրի մեջ։ Անկեղծ ասած, Աստծո դատավճիռն արդեն տեղի է ունեցել։ Նա կարող էր խեղդվել կամ ցրտահարվել, բայց Աստված նրան կենդանի է թողել, որպեսզի նա իրավունք ունենա պաշտպանվելու»,-ասել է փաստաբանը։

Նա խոստովանել է, որ Սոկոլովի գործի պատճառով իրենից երես են թեքել մի քանի հաճախորդ, այդ թվում նրա ընտանիքը։ Պոչուևի խոսքերով նույնիսկ այն փաստը, որ վերջինս ունի 5 դուստր, չի ստիպել հրաժարվել 24-ամյա ուսանողուհուն սպանած դասախոսի պաշտպանությունից․ «Մենք երկուսով ենք, իսկ մեր դեմ՝ բոլորը»,-եզրափակել է նա։

Նույն շարքից