Հասարակություն Տեսանյութեր 

Մելինե Դալուզյանն իմ անձնական պաշտպանության ներքո է, թույլ չեմ տա նրան գցել ոտքերի տակ. Փաշինյանի ելույթից հետո ԱԺ-ում ծափեր հնչեցին

analitik.am

Եթե կան մարդիկ, ովքեր ասում են, որ ֆիլմի տարածումից հետո խնդիրը պոպուլյար կդառնա, մարդիկ կսկսեն այդպես վարվել, նրանց պետք է տանել փորձ անել՝ մեկ ամիս ամեն օր այդ ֆիլմը ցույց տալ ու բաց թողնել, տեսնել՝ հետո նույն վիրահատությունից կանե՞ն, թե՝ չէ: Ոնցոր ասեն՝ սրտի վիրահատության մասին ֆիլմ մի ցուցադրեք, բոլորը կգնան սրտի վիրահատություն կանեն, կամ՝ կույրաղիքի: Սա ես համարում եմ էժանագին պրոպագանդա: Խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Մելինե Դալուզյանի մասին ֆիլմի վերաբերյալ:

«Ես այդ պրոպագանդան համարում եմ կոռուպցիոն տաշտակից զրկված, լափամանից զրկվածների պրոպագանդա, ովքեր ուզում են բոլոր հնարավոր միջոցներն օգտագործեն այդ լափամանին նորից մոտ գնալու համար: Մոտ չեն գալու, քանի որ այն չկա, նրա մեջի լափը չկա: Նրանց ուտելու հնարավորությունները հավերժ փակված են:

Իսկ ՀՀ քաղաքացին ինձ համար ՀՀ քաղաքացի է: Եթե հարց է գնում, թե ով պետք է ապրի Հայաստանի Հանրապետությունում, ուրեմն բոլոր կոռուպցիոներները, երկիրը թալանածները, ընտրությունները կեղծածները չարիք են ՀՀ-ի համար: Ես նրանց թույլ չեմ տա Հայաստանի դրոշը բարձրացրած մարդուն գցեն ոտքերի տակ:

Այդ մարդն իմ անձնական պաշտպանության ներքո է:

Իսկ այդ կոռուպցիոներներին որևէ բան չի փրկելու, թալանածը կոպեկ առ կոպեկ բերելու են, հատ-հատ պատասխանատվության են ենթարկվելու:

Ես ամոթ եմ համարում, որ մարդուն այսքան հեշտությամբ Հայաստանում ոտքերի տակ են գցում: Այդ մարդը Հայաստանից փախել է ու էլի փրկություն չունի, քանի որ տեսնում է, որ ամեն օր քոռ դանակով մորթում են: Ես գոհ եմ ու հպարտ մեր մշակույթի նախարարությունով, որ որոշել է ֆինանսավորել նրա մասին ֆիլմը: Կեցցեն նրանք»:

Այս խոսքերից հետո Իմ քայլը խմբակցության որոշ պատգամավորներ ծափահարեցին: Նրանց թվում էին նաև Արարատ Միրզոյանն ու Ալեն Սիմոնյանը:

Նույն շարքից