Հայաստան Քաղաքականություն 

Սրա դեմն առեք, հետո Պողոսներին ու հակաՊողոսներին դժվար է լինելու բացատրել, որ «քարի մեջ արյուն կա». Արմեն Մինասյան

Ազգային ժողովի հարց ու պատասխանը լսեցի։ Ամենաշեշտվող տերմիններն էին «կոռուպցիոներ», «լափաման», «գդալ», «չարիք», «կոպեկ-կոպեկ», «նախկին» և այլն։

Ուզեցա ասել, որ էս տեմպով ամենօր հիշատակվող «Նոր Հայաստանի» փոխարեն մենք կստանանք կոտրած տաշտակ։

Ամենածայրահեղ անհրաժեշտություն կա բառապաշար փոխելու։ Նախկինում եղածի համար օբյեկտիվ, բազմակողմանի, հանրության (կրկնում եմ՝ հանրության, ոչ թե Պողոսների) վստահությունը վայելող իրավական գործընթացներ սկսեք, բայց բառապաշարը փոխեք։

Հերիք ա բաժանեք իմոնց-ձերոնցի, ճշտի-սխալի, ներկա-նախկինի...։ Էտ բաժանումը, եթե դեմը չառնեք, հասնելու ա մի հանգրվանի, որտեղ արդեն Պողոսներին ու հակաՊողոսներին դժվար ա լինելու բացատրել, որ «քարի մեջ արյուն կա»։

Արմեն Մինասյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից