ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտնվել է անհարմար իրավիճակում։ Վերջինս հանրության առջև երևացել է կոշիկին կպած «զուգարանի թղթով»։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Daily Mail թերթին։
Կպչուն թուղթը նկատվել է նոյեմբերի 12-ին, երբ նախագահն իր կնոջ՝ Մելանյայի հետ գտնվել է Նյու Յորքում։ Այդ օրը նա ելույթ է ունեցել Նյու Յորքի տնտեսական ակումբում, այնուհետև լիմուզինով ուղևորվել է Մանհեթենում գտնվող ինքնաթիռ։

Նշվում է, որ կպչուն թուղթը մնացել է նախագահի կոշիկին կպած մինչև ինքնաթիռ բարձրանալը։ Իսկ հետո, օդանավակայանում, երբ վերջինս բարձրացել է նախագահական ինքնաթիռ թուղթն անհետացել է։

Թրամփն արդեն հայտնվել է նման իրավիճակում 2018 թվականի հոկտեմբեր ամսին։ Օդանավակայանում վերջինս բարձրացել է ինքնաթիռը, որտեղ էլ թուղթը պոկվել է նրա կոշիկից։ Համապատասխան տեսանյութը հավաքել է 3 միլիոն դիտում։