Հասարակություն 

Ալեն Սիմոնյանն ինձանից ներողություն խնդրեց, ներեցի, էլի է խնդրելու. Գևորգ Պետրոսյան

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում խոսել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մասին.

«Սա էն մարդն ա, ով իմ առարկայի քննութունը ստացել ա մի կերպ՝ շատ դժվար...

Մանրամասները՝ հաջորդիվ, ուրիշ հնարքների էլ ա դիմել ( հետո կասեմ)...

Հա, ի դեպ, միայն իրեն չեմ դասավանդել, ինքը կասի նաև ում...

Ինքը մեկ տարի առաջ Հ1-ի եթերում իր անցենզուր պահվածքի համար եկավ ձեռքս սեղմեց ու ներողություն խնդրեց: Ու ես ներեցի...

Էլի ա խնդրելու...

Պարզապես իրեն հուսադրում ա էն, որ էսօր ինքը իբր թիկունք ունի.

Էտ էլ կանցնի...»,-գրել է նա:

Նույն շարքից