Միջազգային Քաղաքականություն 

Պատահածը չի ավելացնի Ռուսաստանի հանդեպ հայերի բարեկամական զգացմունքները և վնասակար կդառնա՝ հաշվի առնելով, որ Հայաստանում տիրող ներկա իրավիճակը փոքր-ինչ «լարված» է. Զինուրով

Դատապարտելով քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի քայլը, ով պղծել էր հայկական եկեղեցու հարևանությամբ գտնվող Գարեգին Նժդեհի հուշատախտակը՝ ռուս հասարակական գործիչ, նախկին սենատոր Ռաֆայել Զինուրովը այն անվանել է վանդալիզմ, որի համար պետք է պատժել օրենքով:

«Ցանկացած հուշարձան վնասելը լուրջ օրինախախտում է: Նա պետք է պատասխան տա ավազակության, վանդալիզմի և գույքը վնասելու համար: Այդ քայլը չպետք է անպատիժ մնա: Այսպես մենք կհասնենք նրան, որ եթե մեկին որևէ մեկը դուր չգա, նա կգա և կկոտրի որևէ պատմական բան: Այդպես, եթե Պուգաչովը մեկին դուր չգա, մյուսին՝ Պուշկինը, էլի կոտրելու են կամ ներկելու սև գույնով», - ասել է Զինուրովը Ռուսարմինֆոյին տված հարցազրույցում:

Նա նաև նշել է, որ իբրև հայագետ լավ ծանոթ է Գարեգին Նժդեհին, ով հայ ժողովրդի համար նշանակալից պատմական անձնավորություն է: «Գարեգին Նժդեհը Հայաստանի Հանրապետությունը հիմնադրող հայրերից է»:

Ըստ Զինուրովի՝ պատահածը չի ավելացնի ռուս ժողովրդի և Ռուսաստանի հանդեպ հայերի բարեկամական զգացմունքները և վնասակար կդառնա՝ հաշվի առնելով, որ Հայաստանում տիրող ներկա իրավիճակը փոքր-ինչ «լարված» է:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից