Օմսկի մանկապարտեզներից մեկում դաստիարակչուհին ճաշի ժամին ստիպել է երեխաներին մերկ ձեռքերով դուրս հանել զուգարանակոնքից խաղալիքները: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ծնողներից մեկը, սակայն հետո ջնջել հրապարակումը:
Նրա խոսքերը մեջբերում է «Новый Омск» հրատարակությունը. «Տեղի բնակչի խոսքով խաղալիքները զուգարանակոնքից դուրս հանել և լվանալ մանկավարժը ստիպել է իր 5-ամյա տղային և նրա ընկերոջը: Նա ճշգրտել է, որ այդպես դաստիարակչուհին որոշել է պատժել երեխաներին, որոնք խաղալիքները նետել էին այնտեղ: Նա նաև նշել է, որ դաստիարակչուհին միշտ գոռում է երեխաների, ինչպես նաև ծնողների վրա»:
NGS55.ru-ի տեղեկությամբ կրթության տեղական վարչությունը ստուգում է անցկացրել այդ մանկապարտեզում և հավաստիացել, որ նման դեպք է եղել: Դաստիարակչուհին ինքն էլ չի ժխտել և աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: