Հասարակություն 

Զբոսաշրջիկները վճարել են գոյություն չունեցող հյուրանոցի համար

Մեծ Բրիտանիայից զբոսաշրջիկների ընտանիքը մեկնել է Եգիպտոս՝ 2 շաբաթվա հանգստի հինգաստղանի հյուրանոցում, սակայն տեղ հասնելով՝ ստիպված է եղել տեղավորվելու փլատակներում: Այս մասին հայտնում է The Sun-ը:

Ընտանիքի հայրը պատվերն ամրագրել է LoveHolidays տուրիստական գործակալության միջոցով և վճարել 3465 ֆունտ ստերլինգ: Միայն Հուրգադա հասնելուց հետո նրանք պարզել են, որ իրենց ամրագրած հյուրանոցը՝  Crystal Beach Aqua Park and Hotel, գոյություն չի ունեցել: Դրա փոխարեն իրենց առաջարկել են մի հյուրանոց, որը քանդման աշխատաների մեջ է եղել: Համարներն այնտեղ կեղտոտ են եղել, կահույքը՝ կոտրված, օդորակիչը՝ փչացած, իսկ հյուրանոցի որոշ հատվածներում էլ բացակայել են պատերն ու առաստաղները:

Երկու օրվա ընթացքում տուրիստական գործակալությանը բողոքելուց հետո զբոսաշրջիկներին տեղափոխել են ուրիշ հյուրանոց: Իսկ Անգլիա վերադառնալուց հետո նրանց տուրիստական գործակալությունը փոխհատուցել է՝ վճարելով մոտ 5000 ֆունտ:

Նույն շարքից