Հայտնի գեղասահորդ Եվգենի Պլյուշենկոյի կինը՝ պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան, հաղորդել է. «Աղանդավորների կողմից բավականին երկար ժամանակ սպառնալիքներ էին ուղարկվում ինձ, Եվգենիին և Սաշենկային: Այդ մարդիկ գրում էին ոչ միայն մեզ, այլև մեր ընկերներին»:
Նա նաև նշել է, որ հետաքննություն է տարվում, և այն սոցէջերը, որոնցից ուղարկվում էին հաղորդագրությունները, արգելափակված են:
6-ամյա Ալեքսանդր Պլյուշենկոն ինստագրամյան իր էջում ունի 343 հազար հետևորդ: Նա նույնպես գեղասահքով է զբաղվում, և ապրիլ ամսին պատմել է, որ վաստակել է իր առաջին 10 միլիոն ռուբլին: