Հասարակություն Պատահարներ 

Զառիթափ գյուղում այրվել է մոտ 1 հա բուսածածկույթ

Նոյեմբերի 13-ին, ժամը 18:17-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղի Մարտիրոս բնակավայրում այրվում են այգիներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Խաչքար» կոչվող տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:55-ին, մարվել՝ 20:20-ին:

Այրվել է մոտ 1 հա բուսածածկույթ:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից