Բիզնես Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիան մինչ այժմ ոչ Բաղդադին, ոչ էլ Էրբիլին չի փոխանցել նավթի վաճառքից ստացված եկամուտները

analitik.am

Թուրքիան մինչ այժմ ոչ Բաղդադին, ոչ էլ Էրբիլին չի փոխանցել իրաքյան Քրդստանի ինքնավարության տարածքում արդյունահանված նավթի վաճառքից ստացված եկամուտները, որոնք նա կուտակում է իր մոտ: Այս մասին թուրքական ԶԼՄ-ներին հայտնել է այդ երկրի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:

 

Թուրք նախարարը չի հայտնել իրաքյան նավթից ստացված եկամուտները Բաղդադին կամ քրդերին չփոխանցելու պատճառը` այն դեպքում, երբ նավթի արտահանման պայմանագրի համաձայն, Անկարան պարտավորվել էր նավթի վաճառքից եկամուտները հանձնել Բաղդադին և Էրբիլին: Ներկա դրությամբ` թուրքական «Հալք բանկ»-ում կուտակվել է իրաքյան նավթի առաջին խմբաքանակի վաճառքից ստացված 97 մլն դոլարը:

 

Իրաքի քրդական ինքնավարության տարածքում արդյունահանված նավթի վաճառքի վերաբերյալ համաձայնագիրը Թուրքիան Էրբիլի հետ ստորագրել է 2012 թվականին` շրջանցելով Իրաքի կենտրոնական կառավարությունը, ինչը խիստ լարվածություն էր առաջացրել Բաղդադի և Անկարայի միջև:

 

Իրաքի օրենսդրության համաձայն` կենտրոնական կառավարությունը պարտավոր է նավթի վաճառքից ստացված եկամտի 17 տոկոսը հատկացնել քրդական ինքնավարությանը: Ընդ որում, Բաղդադը դեմ է տեղական ինքնակառավարման մարմիններին ածխաջրածինների արտահանման, արդյունահանման ու հետազոտությունների ինքնուրույն պայմանագրեր կնքելու իրավունք տրամադրելուն:

 

 

Թուրքիայի և իրաքյան Քրդստանի ղեկավարության միջև նավթի արտահանման մասին պայմանագրի ստորագրումից հետո պաշտոնական Բաղդադը հանդես էր եկել այդ ապօրինի գործարքը դատապարտող հայտարարությամբ

 

Նույն շարքից