Գիտություն Հասարակություն 

Գիտնականներն անհայտ տեսակի նոր վիրուս են հայտնաբերել

analitik.am

Միջազգային գիտական խումբը նոր տեսակի վիրուս է հայտնաբերել մարդու ֆիզիոլոգիական շիճուկի նմուշներում: Նորահայտ վիրուսը բակտերիալ վիրուսների շարքին է պատկանում:

Մասնագետները հետազոտել են մարդկային արյան, մեզի և այլ հեղուկների 111 նմուշ: Նրանք հայտնաբերել են 43 բակտերիոֆագ, այդ թվում՝ նոր տեսակի վիրուս: Վերջինը նախ և առաջ վարակում է աղիքային ցուպիկով, ինչպես նաև կարող է տարբեր հիվանդությունների պատճառ դառնալ:

Ըստ գիտնականների՝ չափազանց կարևոր է մարդու օրգանիզմում ֆագերի տարածվածության և բազմազանության, ինչպես նաև վիրուսների միմյանց հետ փոխհարաբերությունների ուսումնասիրությունը:

Նույն շարքից