Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև բանակցությունները տևել են 1 ժամ և 15 րոպե:
Երկու նախագահների հանդիպումը կայացել է մամուլից փակ ռեժիմով Սպիտակ տանը:
Նախքան հանդիպումը Թրամփը հայտարարել էր, որ Էրդողանի հետ ցանկանում է քննարկել իրավիճակը՝ ռուսական ՀՕՊ համակարգերի (SAM) S-400 և ամերիկյան կործանիչ F-35- ի հետ կապված, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացումը՝ մինչև 100 միլիարդ դոլար: