Միջազգային Քաղաքական 

Կադիրովը հայտարարել է Չեչնիայի և Վրաստանի միջև ավտոճանապարհի կառուցման անհրաժեշտության մասին

Չեչնիայի հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովը հույս է հայտնել, որ Թբիլիսիում կգտնվեն մարդիկ, որոնք գիտեն պատմությունը, գիտեն, թե ինչպես են ապրում իրենք և ինչպես են  ապրել իրենց նախնիները:

Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանի և Չեչնիայի միջև իրենց երկրի միջով անցնող ավտոճանապարհի կառուցումը մեծ նշանակություն կունենա Կովկասի համար:

«Չեչնիայի և Վրաստանի միջև ճանապարհի կառուցման հարցը քաղաքական բնույթ է կրում: Դա Կովկասի և մեզ համար ծայրահեղ անհրաժեշտ ճանապարհ է», - հայտարարել է Կադիրովը լրագրողների հետ զրույցում:

Նա ասել է, որ այդ հարցն անպայման կբարձրացնի և լսելի կդարձնի Վրաստանի կառավարությանը:

Նույն շարքից