Հայաստան Քաղաքական 

Հուսով ենք, որ վարչապետն ականջալուր կլինի մեր առաջարկությանը և կվերանայի իր որոշումները. Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «Նևրոզների կլինիկա» ՓԲ ընկերությանը 2020թ․ պետական հասույթից զրկելու հետևանքով ծագող խնդիրների կապակցությամբ։

Այսօր ԱԺ-ում տիկին Մանե Թանդիլյանի կողմից ամենայն մանրամասնությամբ հիմնավորվել է կլինիկայի անհրաժեշտությունը Հանրապետությունում. այս կենտրոնի կողմից տարիների ընթացքում կուտակված փորձը և տրված արդյունքները չեն կարող ուղղակի ի չիք դարձվել, ինչպես որ հոգեբուժական հիվանդանոցները չեն կարող փոխարինել նևրոզների բուժման կլինիկային։

Բացարձակապես անհիմն է նևրոզը հավասարեցնել հոգեկան հիվանդություններին և ըստ այդմ համարել, որ Սևանի կամ այլ հոգեբուժարանը կարող է փոխարինել նևրոզի դեմ պայքարի մասնագիտացված կենտրոնին. վերջապես, այս կլինիկայում բուժում ստանալն օգնում է անձին հետագայում չհայտնվել հոգեբուժական հիվանդանոցնում։

Հուսով ենք, որ վարչապետն ականջալուր կլինի մեր առաջարկությանը և կվերանայի «Նևրոզների կլինիկա» ընկերությանը պետպատվերից զրկելու և մասնավորեցման ցուցակում ընդգրկելու մասին որոշումները, ավելին՝ կմեծացնի այս կենտրոնին հատկացվող պետական օժանդակությունը»:

Նույն շարքից