Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին թվիթերյան իր էջում գրում է.
«Հրաշալի հանդիպում ունեցանք նախագահ Պուտինի հետ:
Մեր բանակցությունների ընթացքում մենք վերանայեցինք ռուս-հնդկական հարաբերությունների ողջ շրջանակը: Հնդկաստանը և Ռուսաստանը ակտիվ համագործակցում են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առևտուրը, անվտանգությունը և մշակույթը:
Մեր ժողովուրդները հաղթանակում են մեր սերտ կապերի շնորհիվ»:
Մոդին նաև հայտնել է Պուտինին, որ մեծ հաճույքով կայցելի Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի օրվա 75-ամյակին նվիրված շքերթին:
Երկու երկրների նախագահները հանդիպել են Բրազիլիայում Բրիքսի սամմիթի շրջանակում:
Провели прекрасную встречу с президентом Путиным. В ходе наших переговоров мы рассмотрели весь спектр индийско-российских отношений. Индия и Россия активно сотрудничают в таких областях, как торговля, безопасность и культура. Наши народы выиграют благодаря нашим тесным связям. pic.twitter.com/mhftTWhsDq
— Narendra Modi (@narendramodi) November 13, 2019