Գլխավոր Հասարակություն 

Ռուսաստանում ուսանողը կրակ է բացել համակուրսեցիների վրա

analitik.am

Բլագովեշչենսկի քոլեջի ուսանողը ներխուժել է ուսումնական հաստատության և կրակ բացել: Այս մասին հայտնում է Լենտան։

Ականատեսները հայտնում են մեկ զոհի և մեկ վիրավորի մասին:

Հայտնվում է նաև, որ հրաձիգը գնդակահարել է չորրորդ կուրսի ուսանողներից մեկին: Դրանից հետո նա ինքնասպան է եղել:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, իշխանությունները չեն կարողացել ճշտել տեղի ունեցածի մանրամասները:

Տեղում աշխատում են ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները: Իրավապահ մարմինների կողմից դեռևս պաշտոնական մեկնաբանություններ չեն տրվել։

Նույն շարքից