Հասարակություն 

Ողբերգական ավտովթար՝ Ռուսաստանում. Կա առնվազն 7 զոհ

analitik.am

Մերձբայկալյան երկրամասում միկրոավտոբուսի և երկու բեռնատարների բախման արդյունքում առնվազն 7 զոհ կա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նախնական տեղեկություններով, Hyundai միկրոավտոբուսը նախ բախվել է ճամփեզրին կայանված Shacman բեռնատարին, ինչի արդյունքում շպրտվել է հանդիպակաց գիծ, որտեղ էլ բախվել է մեկ այլ բեռնատարի:

Բոլոր զոհերը միկրոավտոբուսի ուղևորներն են:

Նույն շարքից