Միջազգային Քաղաքականություն 

Էրդողանը Թրամփին վերադարձրել է հայտնի նամակը

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անձամբ է վերադարձրել ԱՄՆ նախագահին այն նամակը, որում Թրամփը կոչ է արել «հիմարություն չանել»։ Այս մասին Էրդողանը հայտնել է Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Լենտան։

Էրդողանը խոստովանել է, որ նամակը նյարդայնացրել է նրան։ Մասնավորապես, Թուրքիայի նախագահին վրդովեցրել է, որ Միացյալ Նահանգները համագործակցում է քրդական զորքերի հրամանատարի հետ, ինչի մասին Թրամփը նշել է նամակում։ Էրդողանը Կոբանին ահաբեկիչ է անվանել և հայտարարել, որ նա մեղավոր է Թուրքիայում հարյուրավոր քաղաքացիների մահվան մեջ։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 16-ին, հայտնի է դարձել, որ Թրամփը նամակ է ուղարկել Էրդողանին՝ կոչ անելով նրան «հիմարություն չանել» և «չմոլորեցնել ամբողջ աշխարհին»։

Նույն շարքից