Գլխավոր Քաղաքականություն 

Էրդողանը Թրամփի հետ համատեղ ասուլիսի ժամանակ խոսել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի մասին

analitik.am

ԱՄՆ այցով գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին խոսել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման մասին:

«104 տարի առաջ տեղի ունեցածի մասին պետք է դատողություններ անեն պատմաբանները, ոչ թե՝ քաղաքական գործիչները»,-հայտարարել է Էրդողանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Թուրքիայի նախագահը հավելել է, որ հոկտեմբերի 29-ին ներկայացուցիչների պալատում ընդունված երկու «հակաթուրքական բանաձևերը» ստվեր են գցում թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա և տհաճ են թուրք ժողովրդին:

Ավելի վաղ քաղաքագետ Սուրեն Սարգսյանը հայտնել էր, որ Սենատոր Լինսի Գրահամը «վետո» է կիրառել Ցեղասպանության բանաձևի նկատմամբ: Դա տեղի է ունեցել Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո, որին մասնակցել է Սենատորը:

Նույն շարքից