«Forbes»-ը նյութ է հրապարակել ռուսաստանցի միլիարդատերերի մասին, ովքեր ունեն ամենաթանկ օդանավերը: Նրանց թվում է նաև հայազգի միլիարդատեր Սերգեյ Գալիցկին (Հարությունյան):
Գալիցկիի կողմից 2018 թվականին ձեռք բերված «Gulfstream G650» օդանավը, որն արժե 60 միլիոն դոլար, ցանկի 7-րդ հորիզոնականում է:
Այս օդանավն իր կատեգորիայում լավագույն նմուշներից մեկն է, կարողանում է առանց լրացուցիչ լիցքավորման թռչել 13 հազար կմ՝ զարգացնելով մինչև 982 կմ/ժ արագություն:
Հրապարակման հեղինակները գրել են նաև Սամվել Կարապետյանի ու Ալբերտ Ավդոլյանի մասին՝ ենթադրելով, որ նրանցից առաջինին պատկանում է Gulfstream G650 օդանավ, իսկ Ավդոլյանին՝ Bombardier Global 6000: