Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը Մել(ինե) Դալուզյանին տեսնում, իրեն պատկերացնում է. Միհրան Հակոբյան

analitik.am

«Նիկոլ Փաշինյանը Մել(ինե) Դալուզյանին տեսնում, իրեն պատկերացնում է:

Եթե ժողովրդի վարչապետն ու նրա սուպերնախարարը սպորտի մասին գոնե մի փոքր պատկերացում ունենային, ապա կիմանային, որ սպորտի հիմքը fair play-ն է (ազնիվ խաղ)` սպորտային էթիկայի և բարոյականության կանոնները:

Fail play-ի հիմնական սկզբունքներից մեկը ցանկացած տեսակի խթանիչների օգտագործման բացառումն է:

Եթե ժողովրդի վարչապետն ու նրա սուպերնախարարը սպորտի մասին գոնե պրիմիտիվ պատկերացում ունենային, ապա կիմանային, որ ՀՀ նախկին քաղաքացի Մելինե Դալուզյանը խթանիչներ է օգտագործել, ինչի համար որակազրկվել է` կասկածի տակ դնելով ՀՀ ծանրամարտի հավաքականի ապագա մասնակցությունը Օլիմպիական խաղերին և ահռելի հարված հասցնելով հայկական սպորտի հեղինակությանը:

Նոռմալ չէ, երբ պետության ղեկավարը ԱԺ ամբիոնից հպարտանում է մեկով, ով ստեռոիդների օգտագործմամբ իրեն վերածել է դեղատան ու հաղթել մրցակիցներին նման անազնիվ մեթոդներով: Սա ուղղակի խայտառակություն է, պարզ դեգեներատիզմ:

Մելինեն ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է, այլ երկրում է ապրում: Այնտեղ դարձել է Մել, և իր երջանկությունն է կառուցել:

Երբ ժողովրդի վարչապետի կառավարությունը մարդկային, քրիստոնեական և սպորտային բարոյականության սկզբունքների հետ լուրջ խնդիրներ ունեցող մարդու մասին ֆիլմ է ֆինանսավորում և ատամներով պաշտպանում է այդ քայլը, դրանով գրգռում է այն հանրությանը, որի պատկերացրած բարոյականության, արժեհամակարգի, բարքերի ու նիստուկացի հետ «յոլա չգնալու» հետևանքով է Մելինեն հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, գնացել մեկ ուրիշ երկիր, Մել դարձել ու կառուցել իր նոր կյանքը:

Հայաստանի կառավարությունը իր նախկին քաղաքացի Մելին ուղղակի պետք է բարի բախտ ցանկանար և մոռանար, այլ ոչ թե դարձներ այն հասարակության քննարկման թեման, որը մերժում է նման արժեքները: Ժողովրդի վարչապետն արել է ճիշտ հակառակը:

Ուստի հենց Նիկոլ Փաշինյանն անձամբ է քոռ դանակով մորթում և տառապանքներ պատճառում Դալուզյանին:

Իսկ այլասերման քարոզը ատամներով պաշտպանելու պատճառը մեկն է. Դալուզյանն ու Փաշինյանը շատ նման են:

Փաշինյանը Դալուզյանին տեսնում, իրեն պատկերացնում է: Դալուզյանի հաջողություններով սկզբում ժողովուրդն ուրախացել և ցնծացել է, ի սրտե ծափահարել է, հպարտացել է, շամպայն է պայթեցրել:

Հետո պարզվել է, որ Դալուզյանն այն չի, ինչ կարծել են, որպես սպորտսմեն` որակազրկվել է, ավելին` Մելինեն նույնիսկ աղջիկ չէ, տղա է` Մել անունով:

Նա հրաժարվել է քաղաքացիությունից, արտագաղթել է, և ինչ-որ կասկածելի հիմնադրամների ֆինանսավորմամբ նրա մասին ֆիլմ են նկարում:

Ժողովուրդը պարզել է, որ Դալուզյանն այլ բան է միշտ երազել, իսկ ժողովրդին մեկ այլ բան է թվացել:

Սկզբում նրանով հիացել են, հետո ծաղրել են, վերջում` երբ իրականությունը վերջնականապես ի հայտ է եկել, նրան արհամարել են:

Այստեղ է Փաշինյանի և Դալուզյանի նմանությունը:

Դալուզյանի այս ճանապարհը, հանրային ընկալումների այս տրանսֆորմացիան Փաշինյանն իր աչքի առաջ ունի:

Նա իրեն գտնում է այս պատմության մեջ:

Ինքն էլ գիտի` իրենով հիացել են, հիմա ծաղրում են, վաղը` արհամարելու են»:

Միհրան Հակոբյան

Նույն շարքից