Հասարակություն Տեսանյութեր 

Տղաս Փաշինյանի տղայի հետ ա բանակ գնացել, հիմա զանգում հարցնում ա՝ ինչ եղավ, ես ինչ ասեմ. Ակցիա՝ կառավարության մոտ

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Կառավարության շենքի մոտ կրկին բողոքի ակցիա է: Ակցիա են անում նաև ՔԿՀ-ներից ծառայությունից ազատված աշխատակիցները:

Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ ծառայել է Արմավիր ՔԿՀ-ում, հին հրամանով, երբ ընդունվել է  ծառայության, կարող էր ծառայել մինչև 55 տարեկան, սակայն ինչ-ինչ պատճառով ազատել են ծառայությունից. «Մենք իրավունք ունեինք մինչև 55 տարեկան ծառայել: Ես ունեմ երկու անչափահաս երեխա: Մեր խնդրանքն է հարցին լուծում տալ:

Երեկ ես զանգահարել եմ ԱՆ խոսնակին իմանալու համար, թե ինչ է լինում մեր գործերը: Ասում են, որ երկուշաբթի օրը կզանգեն ու կասեն, թե որ փուլում է հարցը: Ինչ է, մենք «Ժողովրդական երգիչ» նախագծին ենք մասնակցում, որ իմանանք՝ եզրափակիչ անցել ենք, թե՝ չէ»:

Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ Արդարադատության նախարարը կարող է հստակ ասել, թե ինչու են իրենց ազատել ծառայությունից. «Եթե հիմա գնաս հարցնես, թե ինչու են մեր երեխաների հացին վայիս եղել, մտքում կպատասխանեն՝ «լավ ենք արել»: Նրանք մարդկային քայլ չեն անում մեր հանդեպ:

Նրանք մեզ ասել են, որ երկուշաբթի կպատասխանեն հարցերին, սակայն մենք վստահ ենք, որ իջնելու են մի անկապ պատասխան տան: Ես Աբովյան ՔԿՀ-ում էի աշխատում: Մենք մինչև 55 տարեկան կարող էինք աշխատել: Մեր ՔԿՀ-ից հանել են երեք կնոջ ու ինձ, իսկ ես 8 ամիս ունեի թոշակի անցնելու համար:

Պարոն Փաշինյանի տղայի հետ իմ տղան էլ ա բանակ գնացել, երկուսին էլ մնացել է 6 ամիս: Տղես զանգում ու ասում ա՝ ինչ եղավ: Ի՞նչ պատասխանեմ տղայիս: Հիմա ծնող եմ, ուզում եմ մի բան ուղարկեմ տղայիս, ո՞նց ուղարկեմ»:

Նույն շարքից