Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Աշխարհում կան երկրներ, որտեղ նույնիսկ մուրացկանները կանխիկ շրջանառություն չունեն. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Հայաստանի նույնիսկ ամենահեռավոր վայրում հնարավոր կլինի առևտուր անել բանկային քարտով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերով, դա կառավարության ռազմավարությունն է. «Մենք քայլեր ենք ձեռնարկում կանխիկի շրջանառությունը կրճատելու և ի վերջո այն վերացնելու ուղղությամբ: Դա պետք է լինի մեր ռազմավարական խնդիրը:

Մենք պետք է արձանագրենք, որ ժամանակի ընթացքում բանկային քարտերն էլ իրենց արդիականությունը կորցնում են: Հիմա աշխարհում տարածվում է բջջային հեռախոսների միջոցով գործարքներ անելը:

Ինձ վերջերս մի պատմություն պատմեցին, որ աշխարհում կան երկրներ, որտեղ նույնիսկ մուրացկանները կանխիկ շրջանառություն չունեն, նրանց մոտ տեղադրված է համապատասխան սարքը և անցնողները, ովքեր ցանկանում են փող տալ, բջջային հեռախոսով են դա անում»:

Վարչապետի խոսքերով, աշխարհը շատ առաջ է գնացել և պետք է խնդիր դրվի, որ կանխիկի շրջանառությունը վերացվի, դա կօգնի նաև կոռուպցիայի դեմ պայքարին:

Նույն շարքից