Հասարակություն Տեսանյութեր 

Եթե ուզում եք մեծարել հայ կին հերոսի, Ավդալյանի մասին ֆիլմ նկարահանեք. Վիգեն Ստեփանյանը՝ Դալուզյանի ֆիլմի մասին

analitik.am

Ցանկացած մարդ իրավունք ունի դասավորելու իր կյանքն այնպես, ինչպես ցանկանում է: Եթե մարդն ուզում է սեռը փոխել, թող փոխի, նա իր մարմնի տերն է: Բայց դա դարձնել հանրության համար ֆիլմ, հանել արվեստի մակարդակի, ինձ համար անհասկանալի է: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է դերասան Վիգեն Ստեփանյանը:

«Ինչպե՞ս կարելի է թողնել Նազիկ Ավդալյանին, ով իրոք հերոսուհի է: Եթե ուզում եք մեծարել հայ կին հերոսի, խնդրեմ, նրա մասին ֆիլմ նկարահանեք։ Իսկ հիմա ֆիլմ է նկարահանվում մի մարդու մասին, ով դոպինգ օգտագործելուց բացի հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, ապրում է արտասահմանում: Եվ ընդհանրապես, այդ սեռամոլությունը երբվանից Հայաստանում դարձավ այդքան հետաքրքիր նյութ, որ հասավ Ազգային ժողով: Եթե մարդն այդպիսին է, թող այդպես ապրի իր համար»,-ասաց Ստեփանյանը:

«Չի կարող միշտ լինել այնպես, ինչպես այսօր ուզում է վարչապետը, որովհետև մենք մարդ ենք, ունենք մեր մտածելակերպը, իսկ նպատակը մեկն է՝ մեր երկրի բարգավաճումը, կյանքի բարելավումը: Իսկ եթե պառակտում դնենք, սևերի ու սպիտակների բաժանենք, վերջը վատ է լինելու: Եթե բացենք սոցկայքերն ու տեսնենք քոմենթները, կտեսնենք, թե ինչ հայհոյանքներ կան: Դա սարսափելի է: Փոխանակ թև ու թիկունք լինենք իրար, հայհոյում ենք: Այ սա է ամենասարսափելին, ոչ թե Արայիկ Հարությունյանը»,-ամփոփեց իր խոսքը դերասանը:

Նույն շարքից