Տեսանյութեր Քաղաքականություն 

Կհամարեմ, որ Հայաստանում իսկապես հեղափոխություն է եղել, եթե ազատվենք ժանգոտած բուտկաներից ու ռամաներից. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Ես կհամարեմ, որ Հայաստանում իսկապես հեղափոխություն է տեղի ունեցել, երբ ՀՀ-ն կկարողանա ազատվել ժանգոտ բուտկաներից և ժանգոտ մեքենաների ռամաներից, կուզովներից:  Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը մի պատմություն պատմեց, որը տեղի է ունեցել իր հետ, նոր տան բացման ժամանակ: Երբ ինքն այդ տան բակում ժանգոտած ու չօգտագործվող ավտոմեքենա է տեսել, տան տիրոջը հարցրել է, թե ինչու այն չի գցում: Տան տերն ասել է, որ իր մեքենան է եղել, դժվար է բաժանվել, լավ հուշեր կան դրա հետ կապված:

Փաշինյանը կոչ արեց բոլոր հայրենակիցներին. «Դա ինձ շատ ծանոթ է: Ես էլ եմ այդպիսի մեքենա ունեցել, միշտ շատ դժվար է ազատվել, բայց պետք է կայացնել նման որոշումներ: Ի վերջո հուշերը մեզ հետ են, դրանք ֆիզիկական կերպար չունեն, այդ կերպարները մթագնում են մեր հուշերը, ոչ թե՝ լավացնում»:

Նույն շարքից