Հասարակություն Տեսանյութեր 

Արսեն Բաբայանն ասաց, թե ում է շնորհակալ աջակցություն ցուցաբերելու համար

analitik.am

Այս տեսակի ապօրինությունները Հայաստանում աննախադեպ են: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Արսեն Բաբայանը՝ հավելելով, որ քրեական գործում չի պահպանվել օրենքի որևէ կետ. «Նման ապօրինությունների ծավալ երբեք չեմ տեսել ու չեմ լսել»:

Խոսելով խափանման միջոցի փոփոխության մասին՝ Բաբայանը շնորհակալություն հայտնեց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանին, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին, ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին միջնորդություն ներկայացնելու համար. «Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել նաև Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանին: Նա առաջին օրվանից մինչև վերջ իրականացնում էր իր լիազորությունները: Ես անձամբ ՔԿՀ-ում հանդիպել եմ իր հետ, ներկայացրել գործի հանգամանքները: Թաթոյանն էլ դիմել էր ՀՀ դատախազին՝ ուսումնասիրելու խափանման միջոցի հարցերը»:

Բաբայանը շնորհակալություն հայտնեց բոոլոր նրանց, ովքեր իր նկատմամբ պատանդառությունից հետո հանդես են եկել հայտարարություններով, կանգնել են իր կողքին. «Ես էլ կանգնելու եմ նրանց կողքին, ում նկատմամբ կիրականացվեն ապօրինություններ»:

Նույն շարքից