Հասարակություն Տեսանյութեր 

Քաղաքական որոշմամբ տարան փակեցին, քաղաքական որոշմամբ բացեցին. Արսեն Բաբայան

Քաղաքական որոշմամբ տարան փակեցին, քաղաքական որոշմամբ բացեցին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արսեն Բաբայանը:

Հիշեցնենք, որ Բաբայանի համար անձնական երաշխավորություն ներկայացնողներից մեկն էլ Իմ քայլի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն է, ում Արսեն Բաբայանը շնորհակալություն հայտնեց։

Բաբայանն ասաց, որ Սիսակ Գաբրիելյանին ճանաչում է դեռ լրագրողական գործունեությունից և նրա հետ կան որոշակի ավելի ջերմ հարաբերություններ, ում հետ ավելի քիչ է շփվել. «Իմ ապօրինի ազատազրկումն ի սկզբանե քաղաքական է եղել, իսկ ազատազրկումից դուրս գալու քաղաքական լինելն ապացուցվեց պարոն Գաբրիելյանի հայտարարությամբ:

Եթե հիշում եք, Գաբրիելյանը հայտարարեց, որ հարցն իրենց քաղաքական թիմի քննարկման առարկա է եղել: Ես դա բնական եմ համարում: Այո, քաղաքական պրոցեսով սկսված ապօրինի գործընթացները պետք է ունենային քաղաքական հանգուցալուծում: Ես վստահ եմ, որ քրեական գործն էլ պետք է ավարտվի քաղաքական որոշմամբ, թե ինչ ելքով՝ հնարավոր չէ կանխատեսել»:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից