Գլխավոր Հասարակություն Տեսանյութեր 

Արսեն Բաբայանն այն մասին, թե ինչու իրեն կալանավորեցին, իսկ Արա Բաբլոյանին՝ ոչ

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն Արսեն Բաբայանը, պատասխանելով հարցին, թե ինչու կալանավորեցին իրեն, սակայն դա չեղավ Արա Բաբլոյանի դեպքում, կարծիք հայտնեց, որ վերջինս իրենից ավելի մեծ հեղինակություն ունի և հավանաբար հենց դա է պատճառը. «Այս խայտառակ պրոցեսների մեջ, եթե հանկարծ փորձ արվեր նույնքան ապօրինություն իրականացնել նաև պարոն Բաբլոյանի նկատմամբ, մենք շատ ավելի արագ խայտառակ կլինեինք, քան կլինենք հետագայում»:

Բաբայանը վստահ է, որ վերջին զարգացումների վրա լուրջ ազդեցություն է ունեցել նաև Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունն ու նրա հարցազրույցը:

Հարցին՝ արդյո՞ք փորձ արվել է իրենից ցուցմունք կորզել Հրայր Թովմասյանի դեմ, Բաբայանը նշեց, որ հիմա նախաքննություն է ընթանում, իրավունք չունի շատ մանրամասն ներկայացնելու գործի մանրամասները:

Փաստաբան Երվանդ Վարոսյանն իր հերթին հայտարարեց, որ Բաբայանին անազատության մեջ պահելն իմաստազուրկ էր, եթե նպատակ ունեին ինչ-որ ցուցմունք ստանալ նրանից, քանի որ նման ցուցմունք չէր կարող լինել:

Նույն շարքից