Հասարակություն Տեսանյութեր 

Երեխաների ուշադրությունը պետք է գրավեն ոչ թե քուչեքում պպզածները, այլ՝ իրենց աշխատանքով, կրթությամբ հաջողության հասածները. Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

 

Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով, իսկ պատշաճ աշխատանք հնարավոր է ունենալ միայն կրթության միջոցով: Այս մասին Կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Փաշինյանի խոսքերով, իշխանությունները պետք է վերոնշյալ ուղերձն ամեն առիթի դեպքում հղեն հանրությանը, որպեսզի երեխաների վերաբերմունքը կրթության նկատմամբ փոխվի. «Գյումրիում, Երևանում, մյուս քաղաքներում երեխաների ուշադրությունը պետք է գրավեն ոչ թե քուչեքում պպզածները, այլ՝ իրենց աշխատանքով, կրթությամբ Հայաստանում ու աշխարհում հաջողության հասած մեր հայրենակիցները: Նրանք պետք է լինեն օրինակը, որով մեր երեխաները պետք է առաջնորդվեն: Սա աղքատության հաղթահարման ռազմավարական խնդիրն է և ռազմավարության կարևոր բաղադրիչներից մեկը»:

 

 

 

 

Նույն շարքից