Բարի օր Քաղաքականություն 

Հրայր Թովմասյանը գերի է վերցրել Սահմանադրական դատարանը. Արմեն Գրիգորյան

analitik.am

Հայաստանում կան ուժեր, որոնք չարաշահում են ժողովրդավարության ընձեռած հնարավորությունները և պառակտում են հասարակությունը: Մենք քննարկում ենք ծավալում հասկանալու համար, թե ինչպես կարող ենք խնդիրներին լուծում տալ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Գրիգորյանի խոսքերով, այդ խնդրին լուծում տալը նման է ածելիի ծայրով քայլելուն. «Սահմանը շատ նուրբ է: Պետք է կարողանանք պաշտպանել և ՛անվտանգությունը, և՛ ժողովրդավարական սկզբունքները»:

Գրիգորյանը չասաց, թե որ ուժերի մասին է խոսքը՝ միայն նշելով, որ դրանք արտախորհրդարանական ուժեր են. «Այդ ուժերը հիմնականում ֆեյք հաշիվների և ոչ հրապարակային հանդես գալու միջոցով են գործում՝ կեղծ լուրեր են տարածվում կեղծ հաշիվների միջոցով և այլն: Այդկերպ ավելի մեծ ազատություն են ունենում: Բարդ է իմանալ, թե ովքեր են կանգնած ֆեյք հաշիվների հետևում, քանի որ սահմանափակումներ կան»:

Արմեն Գրիգորյանը նշեց, որ իր ասած ուժերը, օգտագործելով ազատ մամուլին տրված հնարավորությունները, չարաշահում են դրանք. «Նայեք  ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը: Ժողովրդավարության տրված հնարավորություններն օգտագործվում են, օրինակ Հրայր Թովմասյանը գերի է վերցրել այդ ինստիտուտը և խնդիրներ է ստեղծում առաջ գնալու հարցում»:

ԱԽ քարտուղարը, խոսելով կատարվելիք քայլերի մասին, ասաց, որ դրանք բազմաշերտ են, չկա կոնկրետ քայլ:

Նույն շարքից