Քաղաքականություն 

Արմեն Գրիգորյանն այն մասին, թե ինչու են միայն հիմա հիշել Սահմանադրական դատարանի մասին

analitik.am

Այսօր Կառավարության նիստից հետո ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը գերի է վերցրել Սահմանադրական դատարանը, ինչը խանգարում է առաջ գնալուն:

Լրագրողների հարցին, թե ինչու հենց հիմա հիշեցին ՍԴ-ի մասին, իսկ մեկ տարի առաջ Արարատ Միրզոյանը հիմքեր չէր տեսնում վերջինիս պաշտոնանկության համար, Գրիգորյանն ասաց, որ ՍԴ-ի մասին նոր չեն հիշում. «Այս մասին շատ է խոսվել: ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամի մասին քննարկումները երկար ժամանակ են ընթանում»:

Հարցին՝ արդյո՞ք Թովմասյանն օրենքի ուժով չի ընտրվել ՍԴ նախագահ, ԱԽ քարտուղարը պատասխանեց, որ 2015 թվականի Սահմանադրական փոփոխությունների ժամանակ Թովմասյանը հայտարարել է՝ փոփոխությունները երկիրը ժողովրդավարական դարձնելու համար են, որ որևիցե վերարտադրության խնդիր չկա. «Հետագա ընթացքը ցույց տվեց, որ Սահմանադրությունը գրված է վերարտադրության համար, ինչի շրջանակներում Թովմասյանը ստացել է իր մասնաբաժինը:

Սերժ Սարգսյանը, վարչապետ դառնալով, ստեղծեց ճգնաժամ, որի արդյունքը եղավ նաև հեղափոխությունը:

Թովմասյանն իր մասնաբաժինը ստացել է, սակայն կան սկզբունքներ, որոնք կյանքի կոչված չեն: Սահմանադրական փոփոխությունների սկզբունքներից մեկի համաձայն ՍԴ կազմից երեք դատավորին պետք է առաջադրեր նախագահը, երեքին՝ կառավարությունը, երեքին՝ դատական խորհուրդը: Մինչև այսօր այդ սկզբունքն իրականություն չէ: Խնդիր կա այն իրականություն դարձնելու»:

Նույն շարքից