Քաղաքականություն 

Որտեղից որ Նիկոլ Փաշինյանը ծնվել է, նրանք են թալանել Գյումրին․ Վարդան Ղուկասյան

analitik.am

Ցավում եմ, որ իմ խոստացածն այդպիսի զայրույթ է առաջացրել մեր հարգարժան վարչապետի մոտ: Բայց ես ազգի շահերից եմ խոսել ու սխալ բան չեմ ասել: Բացի դրանից, յուրաքանչյուր պատգամավոր կարծիք հայտնելու իրավունք ունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտնի ելույթի մասին:

«Ես զգում եմ, որ ինչ-որ կարծիք արտահայտելուն բռնանում եմ, մանավանդ առաջին համարի կողմից: Սակայն յուրաքանչյուր պատգամավոր կարծիք արտահայտելու իրավունք ունի»,-ասել է պատգամավորը:

Ղուկասյանի խոսքերով, երբ խոսում են Գյումրու կեսը թալանելու մասին, ինքը մի բան կարող է ասել, որ իր աշխատած տարիներին որևէ կառույց իրենց նման մաքուր ու թափանցիկ չի աշխատել. «Ոչ միայն Հայաստանում, այլ նաև ԽՍՀՄ բոլոր նախկին երկրների մակարդակով ամենամաքուրն ու թափանցիկը մենք ենք աշխատել: Դրա ապացույցն այն է, որ ոչ թե հիմա է առանց կաշառքի ու կեղծիքի ընտրվել պարոն վարչապետը, այլ ես եմ այն ժամանակ ընտրվել առանց կեղծիքի ու կաշառքի:

Իր քաղաքական հենարանն ու մեծ եղբայր հանդիսացող ՀՀՇ-ն 1996 թվականին, երբ մենք հաղթեցինք, ամբողջ պետական ապարատով արկղերը վերցրեցին, դրեցին մի կողմ ու անցավ մեկ այլ թեկնածու:

Թալանը կատարվել է ՀՀՇ-ի ժամանակ:

Այն ժամանակ այնքան գումար եկավ Հայաստան, որ երեք անգամ Հայաստանի Հանրապետություն կկառուցվեր: 37 գործարան թալանվեց: Բոլորը վաճառվեց Թուրքիա և Պարսկաստան: Ամբողջ քաղաքը թալանվեց, 31 տարի մենք մնացինք տնակների մեջ: Մեղքն իր քաղաքական թիմինն է, որտեղից որ ինքը ծնվել է, նրանք են թալանել: Ժողովուրդը ինձ միշտ ձայն է տվել՝ առանց կեղծիքի»:

Նույն շարքից