Ռուսաստանին «մեծ ութնյակի» երկրներից ընդմիշտ հեռացնելու հավանականությունը բացառվում է: Այս մասին Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպայի խորհրդի ղեկավար Հերման Վան Ռոմպեյը: «Մենք Ռուսաստանին ութնյակի խմբից հեռացրել ենք մինչև այն պահը, քանի դեռ այն չի փոխել իր կուրսը: Այս որոշումը կայացվել է նրա համար, որպեսզի Ռուսաստանը հասկանա, որ իր գործողությունները քաղաքական արժեք ունեն»,- ասել է Ռոմպեյը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանին ութնյակի խմբից հեռացնելը մշտական բնույթ չի կարող կրել: Միևնույն ժամանակ Ռուսաստանի` ութնյակ վերադառնալու հարցը Ռոմպեյը վաղաժամ է համարել: